Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Ամերիկացի գիտնականները մշակել են մագնիսական պատիճ, որը հավելում է դեղամիջոցների ներծծման մակարդակը աղիներում և կարող է հանդես գալ որպես ներարկման այլընտրանք. տեղեկացնում է Doctors.am-ը:
Ներկայումս շատ դեղամիջոցներ ներարկվում են, քանի որ դրանք կարող են ներծծվել աղեստամոքսային տրակտի միայն որոշակի հատվածում, սակայն չեն հասցնում դա անել` անցնելով աղիներով: Սա մեծ նշանակություն չունի, եթե դեղամիջոցն ընդունվում է մեկ անգամ կամ կարճ կուրսով, սակայն այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսին են շաքարախտը, նորագոյացությունները և այլն, ներարկման այլընտրանքը շատ կարևոր է:
Բրաուն համալսարանի հետազոտողները մշակել են դոնդողային պատիճ ` մեջը փոքրիկ մագնիսով, որի տեղակայումը կարելի է բարձր ճշգրտությամբ որոշել և կարգավորել արտաքին մագնիսի օգնությամբ: Գիտնականներին հաջողվել է հաստատել հայտնագործության արդյունավետությունը լաբորատոր մկների վրա կատարված փորձերի արդյունքում: Պատիճի տեղակայումը վերահսկվում է ռենտգենյան սարքի միջոցով: Ընդ որում` պատիճի տեղակայումը և դրա պահպանումը աղիների անհրաժեշտ տեղում կատարվում է առանց էական ուժ գործադրելու:
Ինչպես նշել է հետազոտությունների հեղինակ Էդիտ Մատիովիտցը, սա մագնիսային հաբ ստեղծելու առաջին փորձն է:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։