կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-19 10:13
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կամ-կա՞մ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կամ-կա՞մ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի 3 ակտիվիստների նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու` Կենտրոն եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոքի քննարկումը:

Երեք դատավարություններն էլ «պատահաբար» նշանակվել են օրվա վերջում: Սարգիս Գեւորգյանի կալանավորման դեմ բողոքը կքննարկվի ժամը 16.15-ին, Տիգրան Առաքելյանինը` 17.00-ին, Արտակ Կարապետյանինը` 17.30-ին:

Սա նշանակում է, որ դատական ճանապարհով առնվազն մինչեւ երեկո կալանավորված ակտիվիստները ազատ չեն արձակվի: Տվյալ հանգամանքը էական է նրանով, որ այսօր` ժամը 12-ին, նշանակված է ՀԱԿ-կոալիցիա բանակցությունների հերթական հանդիպումը: Արդյոք այդ հանդիպումները կվերադառնա՞ն երկխոսության բնականոն հուն, մեծապես կախված է կալանավորված ակտիվիստների հետագա ճակատագրից: Հենց նրանց անազատության մեջ գտնվելու պատճառով երկխոսության նախորդ ռաունդը փաստացի չէր կայացել, քանի որ քննարկվել էին ոչ թե օրակարգային հարցեր, այլ օգոստոսի 9-ի աղմկահարույց միջադեպի մանրամասները:

Նշենք նաեւ, որ ակտիվիստների խափանման միջոցը կարող է փոխվել ցանկացած պահի` քննիչի որոշմամբ: