կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-18 16:23
Առանց Կատեգորիա

Պայքար քրեական ֆլեշմոբների դեմ

Պայքար քրեական ֆլեշմոբների դեմ

Իրավապահ մարմինները պլանավորում են նոր ռազմավարություն մշակել վերջերս տարածում գտած քրեական ֆլեշմոբների դեմ պայքարելու համար. վերահսկվելու են ինտերնետային սոցիալական ցանցերը:

The Washington Post-ը գրում է, որ այս ամռան ընթացքում Facebook-ի եւ Twitter-ի միջոցով մի խումբ երիտասարդներ կազմակերպել են քրեական ֆլեշմոբներ` հարձակվել եւ թալանել են Ֆիլադելֆիայի բնակիչներին, այրել են Քլիվլենդի փողոցներում տեղադրված մոնիտորները, թալանել են խանութները եւ այլն:

«Սա հին հանցատեսակ է, որը նոր ձեւով է կազմակերպվում: Նոր բան չէ, երբ խմբով հարձակվում եւ թալանում են մարդկանց, բայց տեխնոլոգիան նոր է»,- ասել է լոնդոնյան ոստիկանության նախկին սպա, Թեմփըլ համալսարանի քրեական պատասխանատվության ֆակուլտետի ղեկավար Ջերի Ռեթքլիֆը:

Ֆիլադելֆիայի իշխանություններն այս հանցագործությունները զսպելու համար արգելել են դեռահասներին ժամը 21.00-ից հետո փողոցում լինել:

Իսկ Քլիվլենդի քաղաքային խորհուրդը հրաման է արձակել, համաձայն որի` սոցիալական ցանցերում կազմակերպված ակցիաները կարող են հանցագործություն որակվել, սակայն քաղաքապետը վետո է դրել այդ որոշման վրա. հավանական է, որ այդ քայլը դիտվի որպես իրավունքների ոտնահարում:

Այս դեպքում պետք է կոմունիկոցիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ համագործակցության միջոցով որոշակիորեն վերահսկելի դարձնել սոցիալական ցանցերը: