կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-10 16:48
Քաղաքական

Արտահերթ ընտրություններ չեն լինի

Արտահերթ ընտրություններ չեն լինի

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը համոզված է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու. այդ մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը  ընթացքում:

Անտինյանը վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունն է համարում:

«Սակայն ըստ իս երկխոսությունը արտահերթ ընտրությունների չի հանգեցնի, որովհետեւ արտահերթ ընտրությունները,որպես կանոն, պետական ճգնաժամի մասին են խոսում»,- ասաց նա:

ՀՌԱԿ ատենապետն անդրադառնալով արտագաղթի խնդրին, նշեց, որ սովորաբար արտագաղթ լինում է ընտրություններից հետո, երբ ժողովուրդը գոհ չի լինում արդյունքներից: Իսկ այն, որ ներկայումս Հայաստանում ընտրությունից առաջ է արտագաղթ տեղի ունենում, Անտինյանը տարօրինակ է համարում: «Սա նշանակում է, որ հասարակությունը առաջիկա ընտրությունով փոփոխություն չի ակնկալում: Այսպիսով կարելի է ենթադրել, որ հետընտրական արտագաղթի ողջ պատասխանատվությունը իշխանության վրա է, իսկ նախընտրական շրջանում ընդդիմության վրա, որից ժողովուրդը,փաստորեն,ոչ մի ակնկալիք չունի»,- ասաց նա: