կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-09 12:17
Մշակույթ

Հայկական հեքիաթները` աշխարհի մանուկների համար

Հայկական հեքիաթները` աշխարհի մանուկների համար

«Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մատենաշարում կընդգրկվեն հայկական ժողովրդական և հայ գրողների հեքիաթները` տարբեր լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, թուրքերեն, քրդերեն, չինարեն, ճապոներեն, հնդկերեն, պարսկերեն, արաբերեն և կորեերեն ։ «Մատենաշարում առայժմ ընդգրկված են միայն Հովահաննես Թումանյանի հեքիաթներից երկուսը` «Բարեկանդանը» և «Սուտասանը» սակայն հույս ունենք դրանք բազմապատկել»,- ասաց մատենաշարի նախաձեռնող հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ  տարբեր լեզուներով հրատարակված հեքիաթները ձայնագրված են առանձին ձայնասկավառակների վրա, որպեսզի երեխաները նաեւ կարողանան հեքիաթի ձայնագրությունը լսել: «Հեքիաթից հետո հնչում է  նաեւ օրորոցային երաժշտություն։ «Բարեկենդանը» հեքիաթին հաջորդում է Բարսեղ Կանաչյանի «Օրորը»՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ, «Սուտասանին»՝ իմ հեղինակած  «Օրորոցայինը»,-ասաց Մարտին Վարդազարյանը:

Ըստ Գիդաչյանի՝ բոլոր լեզուներով թարգմանությունները կատարել են բարձրակարգ մասնագետներ, իսկ ձայնագրվելու համար ընտրվել են լեզվագետները: «Ուկրաինական տարբերակը, օրինակ, թարգմանել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն և ինքն էլ ընթերցել է։ Դա կարևոր է ոչ միայն նույն հեքիաթի հիմքով տարբեր լեզուներ սովորել ցանկացողների, այլ հատկապես այդ լեզուն կրող երեխաների համար»,- նշեց նա։

Հեղինակը նշեց, որ այս նախագիծն ուշադրություն է գրավել 2010թ. Մոսկվայի գրքի ավանդական միջազգային ցուցահանդեսում, ուր պատվիրվել է 420 օրինակ, Ֆրանսիայում և Չինաստանում 2010թ անցկացված միջազգային ցուցահանդեսներում, 2011թ. Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսում։

Աննա Մաթեւոսյան