|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով նրանց համոզել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կրկին մաս է կազմելու կոալիցիոն կառավարությանը եւ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածության՝ ստանալու է նախարարական պորտֆելների 1/3-ը:
Ծառուկյանը հասկանում է, որ իր թիմում խուճապային տրամադրություններ են, եւ շատերը հասկանում են, որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն հայտնվելու խորհրդարանում, բայց նրանց իր կողքին պահելու համար ուզում է համոզել, որ ամեն ինչ ընտրություններով չի ավարտվելու, եւ ոմանք գործ կստանան գործադիրում: Կան միամիտներ, որ հավատում են այս հեքիաթին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: