|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության ութերորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ:
Ոչ ոքի են ավարտվել Լեւոն Արոնյան-Թեմուր Ռաջաբով եւ Սերգեյ Մովսեսյան-Վուղար Հաշիմով մրցավեճերը:
Մեր գրոսմայստերի պարտությամբ ավարտվեց միայն Գաբրիել Սարգսյան-Շաքիրյար Մամեդյարով պարտիան: Փոխարենը փայլուն խաղ ցուցադրեց եւ Ռաքուֆ Մամեդովի հետ խաղում հաղթանակ տոնեց Վլադիմիր Հակոբյանը` մեր թիմին փրկելով պարտությունից:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ համարվում է չեմպիոնի անվիճելի հավակնորդը: Հաջորդ փուլում մեր հավաքականի մրցակիցը կլինի Ուկրաինայի ընտրանին, ով այս պահին 2 միավորով զիջում է Հայաստանին: