|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ես արդեն ոչ մի բանում չեմ զարմանում, որովհետեւ իշխանությունների քայլերում նույնպես տրամաբանություն չեմ տեսնում. ամեն ինչ էլ հնարավոր է»,- ԵՐԿԻՐ-ի հարցին ի պատասխան` հնարավո՞ր է, որ իշխանություններն անսան Կոնգրեսի պահանջին եւ բանակցությունների օրակարգում ներառեն արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Նրանք երեւի ինչ-ինչ խնդիրներ են դրել իրենց առջեւ եւ ուզում են այդ հարցերը կարգավորել: Բայց դա արդեն շատ զարմանալի մի երեւույթ կլինի, եթե իշխանություններն իսկապես քննարկեն արտահերթ ընտրությունների հարցը»,- ասել է դեմկուսի ղեկավարը` ընդգծելով, որ ինքն անձամբ երկրում այդպիսի մթնոլորտ չի տեսնում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա, Արամ Սարգսյանի կարծիքով, սա ուղղակի խաղ է` «իշխանությունները կօգտվեն այս խաղից, հետո նորից այս ամենը կվերադառնա իր տեղը»: