Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Իշխանական պատվիրակության համակարգող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի` ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, թե կոալիցիոն խումբը ներկայացնում է նաև անձամբ Սերժ Սարգսյանին, անակնկալ է եղել ոչ միայն ընդդիմության, այլև կոալիցիայի անդամների համար:
Թերթի տեղեկություններով` Ս. Սարգսյանը հանդիպման օրը` առավոտյան, իր մոտ է կանչել Դ. Հարությունյանին ու լիազորել իր անունից նման հայտարարություն անել:
Հարությունյանը թերթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ երկուշաբթի առավոտյան հանդիպել է Ս. Սարգսյանին հետ, սակայն քննարկել են այլ հարցեր, իսկ կոալիցիոն պատվիրակության անդամներն ի սկզբանե իմացել են, որ ներկայացնելու են նաև Ս. Սարգսյանին:
Նկատենք, սակայն, որ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը մի քանի օր առաջ թերթին ասել էր բոլորովին հակառակը. «Խումբը ներկայացնելու է խմբին», և որևէ խոսք չէր եղել Ս. Սարգսյանի անունից խոսելու լիազորության մասին: