|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանում է, թե ինչու է տարբեր մարզերում իր կողմից «ձեռքի հետ» Հանրապետական կուսակցության անդամատոմսերի բաժանումը և կուսակցական գործունեությամբ զբաղվելը դիտարկվում որպես պաշտոնական դիրքի չարաշահում:
Քրեական օրենսգրքի տեսանկյունից դա, իհարկե, պաշտոնական դիրքի չարաշահում չէ, բայց դա չարաշահում է բարոյականության, էթիկայի տեսանկյունից: Եվ վարչապետը, որը պետական կառավարման առողջացման մասին խոսելիս` որպես փրկօղակ, կառչում է «Հանրային ծառայության մասին» օրենքից, չի կարող չիմանալ այս տարրական իրողությունը:
Իբրև բարձրաստիճան պետական պաշտոնյա` նա առնվազն պարտավոր է այդ օրենքով սահմանված էթիկայի նորմերով «բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները…»:
Եթե վարչապետի համար սովորական բան է աշխատանքային պարտականություններին զուգահեռ կուսակցական քարոզչությամբ զբաղվելը, ապա ինչ սպասել նրա այն ենթակա պաշտոնյաներից, ովքեր, պաշտոնական դիրքն օգտագործելով, փորձում են մասսայաբար կուսակցականացնել պետական ապարատի` իրենց վստահված հատվածը: Այս դեպքում են ասում՝ վատ օրինակը վարակիչ է, իսկ ղեկավարինը՝ կրկնակի: