|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հանրային խորհրդից մինչեւ Բաղրամյան 19 (Ազգային ժողով) եւ Բաղրամյան 26 (ՀՀ նախագահի նստավայր) շատ հեռու չէ` մետրոյով ընդամենը երկու կանգառ. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հումորով է արձագանքում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, որի առաջին հանդիպումը կկայանա այսօր:
Նրա համոզմամբ` երկխոսությունը հասարակության հետ որեւէ կապ չունի եւ հասարակության որեւէ խնդիր չի լուծում: «Ես գնում եմ Լոռու, Շիրակի մարզեր, տեսնում եմ` գյուղերը դատարկվում են: Այլ գնահատական, թե ով ինչ երկխոսություն է իրականացնում, ով ինչ գնահատական է տալիս, ինձ համար երկրորդական է»,- հայտարարեց պատգամավորը` նշելով, որ այս պայմաններում ավելորդ է խոսել երկխոսության մասին:
«Գումարելիների տեղափոխությունից գումարը նույնն է մնում, ուստի մենք պետք է ամբողջ բանաձեւն ու փոփոխականները փոխենք»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքերով` «Ժառանգությունը» համագործակցությունը պատկերացնում է բոլոր այն անձանց հետ, որոնց համար էականը ոչ թե իշխանափոխությունն է, այլ բանաձեւի փոփոխությունը` համակարգափոխությունը: Պետք է փոխվի կառավարման համակարգը, նոր Սահմանադրություն եւ նոր օրենքներ են պետք: