|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր կառավարության որոշմամբ Արամ Քոչարյանը, իր դիմումի համաձայն, ազատվեց ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից։
Մեր տեղեկություններով` Լոռու մարզպետի հիմնական թեկնածուն՝ Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանն է: Այս թեկնածությունը համապատասխանում է հանրապետության ղեկավարության օրվա կադրային քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ նախկինում Արարատի և Շիրակի մարզպետներ են նշանակվել ոստիկանության գեներալներ Էդիկ Բարսեղյանը և Աշոտ Գիզիրյանը: Մինչ այդ Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետներ նշանակված Աշոտ Ղահրամանյանն ու Նվեր Պողոսյանը ևս պահեստային բարձրաստիճան ոստիկաններ են: