Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Վաղը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը` «Հարեւաններ» նախագծի շրջանակներում, կազմակերպում է հայ-ադրբեջանական համատեղ լրագրողական այցելություն Վրաստան:
Նախագծի նպատակն է բացահայտել Վրաստանի երկու շրջաններում`Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում ապրող ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների խնդիրները:
Ինչպես հայտնում են ինստիտուտի հայաստանյան գրասենյակից, «Հարեւաններ» նախագիծը համագործակցության յուրահատուկ հարթակ է հայ եւ ադրբեջանցի լրագրողների համար, որը նպաստում է հակամարտության երկու կողմերի միջեւ հարաբերությունների կառուցմանը` նրանց ապահովելով համապատասխան միջոցներով, տեղեկատվությամբ եւ համագործակցության հնարավորություններով: Նախագծի նպատակն է վերացնել հաղորդակցության պատնեշները, տարածաշրջանում ստեղծել «ընդհանուր տեղեկատվական տարածք»` օբյեկտիվ լրատվության իրականացմանը խոչընդոտող տարաձայնությունները եւ նախապաշարմունքները վերացնելու համար:
Վրաստան կատարվող այցելության շրջանակներում լրագրողները կմասնակցեն դասընթացների, կհանդիպեն տեղական կառավարական պաշտոնյաների, վերլուծաբանների, փորձագետների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրների ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եռօրյա այցելությունից հետո լրագրողներն այնուհետեւ համատեղ կաշխատեն հոդվածների պատրաստման վրա, որոնք կտպագրվեն ինչպես նրանց լրատվամիջոցներում, այնպես էլ ՊԽԼԻ կողմից հրապարակվող համատեղ ներդիրներում: