Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ու քաղաքացիներ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակի օրվա առիթով ծաղիկներ են խոնարհել նրա հուշարձանին։
«Արամ Մանուկյանը օրինակ էր ծառայում իր ներկայությամբ, իր գաղափարներով, ինքնիշխան Հայաստանով, միայն սեփական ուժերի վրա հենվելով, թշնամու առաջ գլուխ չխոնարհելով, թշնամուն ձեռք սեղմելով, նրա հետ խոսելով, բայց միայն այն դեպքում, երբ Սարդարապատում հաղթանակ էր կերտել։ Նրա արձանի մոտ ծաղիկ խոնարհելով՝ նույն խոստումն ենք տալիս Արամին, որ թույլ չե՛նք տալու, ջանք ու եռանդ չե՛նք խնայելու և մղելու ենք մեր գաղափարական պայքարը։ Այն արշավը, որը նախաձեռնել է այս ազգադավ իշխանությունը՝ Հայաստան պետության, հայ ժողովրդի, միասնական մեր հայրենիքի գաղափարի և անգամ Արարատի դեմ, տապալվելու է։ Եվ Արամը փաթաթված եռագույնով շարունակելու է տեր ու տիրականը լինել Հայաստանի Հանրապետության պետության, ինքնիշխանության, արժանապատվության պայքարի վեհ գաղափարին» ,-իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մեր հստակ տեսլականն այն է, որ Հայաստանը չի կարող խաղաղության կեղծ օրակարգով գնալ առաջ և միակողմանի զիջումներ անել։ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն հագենա իրենց կորզած պատառներով։ Յուրաքանչյուր պատառից հետո, պահանջում են նորը։ Ինքնավստահ, ամբարտավան, ռազմաշունչ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է վախի տակ պահել Հայաստանին՝ քաջ գիտակցելով, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն գնով զիջումների» ,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նա գծեց մեր անելիքները, որոնցից գլխավորը՝ բանակի հզորացումն է, իսկ երկրորդը՝ դիվանագիտական սխալների սրբագրումն է, որոնց պատճառով երկիրը մեկուսացած վիճակում է և չունի այն կշիռը, որն ուներ անցյալում։ «Մեր հայրենիքի պաշտպան ենք և մեզ համար պետությունը մնայուն է, իշխանությունները գնայուն» ,-ընդգծեց Տեր-Խաչատորւյանը։