Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՓՈՒՀ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փ/ծ գնդապետ Դավիթ Զաքարյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի: Երկար տարիների անբասիր ծառայության համար ԱԻ նախարարը Դ. Զաքարյանին պարգևատրել է մեդալով և շնորհակալագրով:
Նախարարի մեկ այլ հրամանով՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից է ազատվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հրանտ Հարությունյանը: