Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երեկ հանդիպել է մարզում խաղողի մթերմամբ զբաղվող ձեռնակությունների ղեկավարների հետ:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին Արմավիրից, հանդիպման նպատակն է եղել հասցեական ճշտել մարզում խաղողի մթերման նախատեսվող ծավալները եւ խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի ընթացքը:
Մարզպետին ձեռնարկատերերը թվային տվյալներ են ներկայացրել` նախորդ տարվա մթերման ցուցանիշները եւ այս տարի նախատեսվող մթերման ծավալները:
Ա. Ղահրամանյանը հույս է հայտնել, որ մարզում արտադրվող խաղողն ամբողջությամբ կիրացվի` հաշվի առնելով այն փաստը, որ կարկտահարության հետեւանքով լուրջ վնասներ են կրել մարզի մի շարք խաղողագործական համայնքների այգիներ, որոնք այս տարի մթերում ընդհանրապես չեն ապահովի:
Ամփոփելով հանդիպումը` Արմավիրի մարզպետը հայտնել է, որ նմանատիպ հանդիպում կհրավիրի նաեւ օգոստոսի վերջին, որի ընթացքում առավել հստակ կքննարկվեն մարզում խաղողի մթերման իրական ծավալին եւ արժեքին վերաբերող հարցեր: