|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երբ 2006-ին Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության` ԱԿՕՍ-ի նախագահ Հասմիկ Պողոսյանը նշանակվեց մշակույթի նախարար, ոչ ոք չէր սպասում, որ նա այսքան երկար կդիմանա: Մանավանդ` նրան առաջադրող ՄԱԿ կուսակցությունը վաղուց իշխանության մեջ չէ: Սակայն պարզվեց, որ նախարարն ավելի քան դիմացկուն է. ո'չ ոլորտում հայտնաբերված խախտումները, ո'չ մտավորականների դժգոհությունները նրան չսասանեցին իր տեղից:
Լավատեղյակներն ասում են, որ Սերժ Սարգսյանը խոստացել է նախարարի հորը` պատմաբան Ստեփան Պողոսյանին, աղջկան ձեռք չտալ: Փոխարենը նախարարն է «ձեռք տալիս», հիմա էլ` գրադարանների տնօրեններին: