կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-09 23:12
Առանց Կատեգորիա

Թուրքիան հույս չի կորցնում

Թուրքիան հույս չի կորցնում

«Նաբուկո» նախագիծն անպայման իրականություն կդառնա, թող ոչ ոք չկասկածի. ըստ թուրքական լրատվամիջոցների` հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

«Ինչպես բոլոր խոշոր նախագծերը, այն զուգորդվում է մի շարք խնդիրներով, սակայն կարծում եմ` շուտով բոլորը կլուծվեն: Շատ ուրախ եմ, որ լավատեսների թիվը գերակշռում է: Հիշում եմ` 1990-ականների սկզբին շատերը կարծում էին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը չի իրագործվի, դա ֆանտաստիկա է, սակայն այն ներկայումս հաջող գործում է: Մի քանի տարի անց էլ կասենք, որ «Նաբուկո»-ն է հաջող աշխատում»,- նշել է նախարարը:

Գազի հնարավոր մատակարարների թվում նա նշել է Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրաքը, նույնիսկ` Ռուսաստանը: Նախարարի խոսքերով` տարանցիկ երկրները լուծել են իրենց խնդիրները, այժմ խոսքը մատակարար երկրներինն է: