|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
1993 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ լիբանանահայ, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանն ՝ իրենց մարտական ընկերներ Արտակ Մնացականյանի, Լևոն Համբարձումյանի և Ռուդիկ Ավագյանի հետ:

Նրանց մարտական ուղին բավականին ընդգրկուն էր՝ Մարտունի, Քելբաջար, Կուբաթլու, Մարտակերտ, Աղդամ, Ֆիզուլի, Մարզիլի…:
Մարզիլին եղավ ճակատագրական՝ մահաբեր ականի պայթյունից անմահանում են՝ իրենց սրտերում տանելով Արցախի ազատագրման ու Միացյալ Հայաստանի երազանքը…