Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի եղբոր նկատմամբ 15 եւ ավելի տարիներ ընթացող քրեական հետապնդումը մոտ մեկ ամիս առաջ դադարեցվել է: Ժամանակին այս քրգործի հարուցման հարցում էական դերակատարում են ունեցել Վանո Սիրադեղյանը եւ Խաչատուր Սուքիասյանը: Սահակյանի եղբայրը, թողնելով տուն-տեղ-ունեցվածք, դիմել է փախուստի եւ տարիներ շարունակ թաքնվել Ռուսաստանում: Մոտ մեկ ամիս առաջ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել եւ փակել այդ գործը:
Ի դեպ, Արա Սահակյանը, ով տեւական ժամանակ է` գրեթե չի շփվում ՀՀՇ-ի եւ իր նախկին ընկերների հետ, նոր աշխատանքի է անցել` նրան առաջարկել են աշխատեցնել Աղվերանի հանգստյան տներից մեկը, որը ժամանակին կառավարության ամառանոցն էր: Այն հետագայում սեփականաշնորհվել է, եւ այժմ Արա Սահակյանը ստանձնել է այդ հանգստյան տան տնօրենի պաշտոնը եւ շինարարություն է իրականացնում: