|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ-ում հրավիրվելու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ուսանողների հետ հանդես է գալու կոշտ պահանջով` մրցույթ հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար։ «Իշխանությունները փորձում են նախ «Կրթության մասին» օրենքն ընդունել, նոր մրցույթ հայտարարել, որ իրենց թեկնածուն անցնի։ Նոր խորհուրդը 12 անդամից է․ 6-ին նշանակում է նախարարը, 4-ին` ԵՊՀ-ն, 2-ը՝ գործարար աշխարհից։
Այսօրվա խորհրդի նկատմամբ իշխանությունը վստահություն չունի, եւ Արայիկ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով մրցույթն անվերջ հետաձգում են, ինչն էլ փորձում էր կանխել ուսխորհուրդը։ Ռեկտորի ԺՊ-ն կանչել էր Դավիթին, համոզել` չանել նման բան․ զրո արդյունք։ Ուստի երեկ թատերականացված միջոցառմամբ՝ ոստիկանների միջոցով բերման ենթարկեցին Ափոյանին` համալսարանի միջանցքներով քաշ-քաշ անելով, որ ուսանողները վախենան, եւ վաղվա նիստն անցնի ըստ իշխանական սցենարի»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։