Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ միջազգային շուկայում նավթն էժանացել է 14 տոկոսով: Մեր հարեւան երկրներն արդեն արձագանքել են դրան, բնականաբար, գների իջեցման տեսքով, իսկ Հայաստա՞նը:
Մենք եւս դուրս չենք մնում միջազգային անցուդարձից. այլ հարց է, թե դա հանրության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում:
Համաշխարհային շուկայում ապրանքատեսակների գների տարօրինակ թռիչքներն ու վայրէջքները վերջին երկու տարիներին տեղի են ունենում մշտապես: Հայաստանն անմիջապես արձագանքում է համաշխարհային շուկայի բոլոր տեղաշարժերին եւ միայն հօգուտ գների բարձրացման: Մեզ մոտ ամեն բան է միակողմանի, եւ արվում է հնարավորը` խոշոր ներկրողների շահերին չդիպչելու համար: Օրինակ, երբ ցորենի գինը միջազգային շուկայում աճում է 5 տոկոսով, ականջի պոչով լսած առաջին լուրի հետ մեկտեղ, Հայաստանում ալյուրի գինը խելահեղ թռիչք է արձանագրում եւ, միաժամանակ, թեթեւանում է հացի կշիռը: Իսկ երբ մարտ ամսին նույն համաշխարհային շուկայում 10 տոկոս անկում ապրեց ցորենի գինը, լուրը, կարծես, ներկրողներին չհասավ...
Ընդ որում` գնաճի պարագայում թանկանում է նաեւ հին գնով ներկրված ապրանքը: Այդպես էր ալյուրի, բենզինի եւ մյուս պարագաներում: Սա աննորմալ երեւույթ է, եւ հենց անկազմակերպ շուկայի ու պետության զորեղ ձեռքի բացակայությունն է պատճառը, որ կառավարության նախապես մշակած գնաճի ցուցանիշը մշտապես մի քանի տոկոսով զիջում է իրական թվերին: