Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Բելառուսի Հանրապետության նախագահական նստավայրում այսօր կայացել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկօրյա պաշտոնական այցով Մինսկում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:
Ողջունելով Հայաստանի վարչապետի այցը` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այն լուրջ ազդակ կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը:
«Առանց տնտեսական հիմքի ցանկացած քաղաքականություն, ցանկացած խոսակցություն անարդյունավետ է: Երկու պետությունների տնտեսական հիմքը նախևառաջ ապրանքաշրջանառությունն է: Ես գիտեմ, որ Հայաստանը գտնվում է դժվար ժամանակաշրջանում` ընտրությունների նախաշեմին: Ես ուզում եմ ցանկանալ, որ այդ ժամանակաշրջանը պատվով հաղթահարեք, որպեսզի այն դրական դինամիկան, միտումները, որոնք առկա են տնտեսության մեջ, հասարակության շրջանում, պահպանվեն, և բազմադարյա հայ ժողովուրդը միշտ ունենա արժանապատիվ կյանք, որպեսզի հայերը երբեք չմտածեն` ինչպես կյանքը երկարաձգել մինչև երեկո, ինչպես կերակրել երեխաներին: Ես ցանկանում եմ, որ մեծ տեմպերով առաջ գնաք դեպի ձեր երկրի ծաղկումը»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Բելառուսում հյուրընկալության համար: Նա ընդգծել է, որ հատուկ հարգանք է տածում Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ և գնահատում է նրա անձնական ներդրումն ու բարեկամական դրսևորումները երկու երկրների միջև:
«Այսօր ունեցել ենք շատ գործնական շփում Բելառուսի վարչապետի և նրա թիմի հետ: Մանրամասն քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք գտնվում են երկկողմ օրակարգում: Վստահ եմ` երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր երկխոսությունը ենթադրում է, որ նաև տնտեսական բաղադրիչը լիովին կիրագործվի: Մենք վարչապետի հետ արձանագրեցինք, որ կա հսկայական տնտեսական ներուժ, որը դեռևս չի իրացվել, և մեր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ ներուժի լիարժեք իրացմանը` ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության»,- ասել է Տ. Սարգսյանը: