կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-14 23:38
Սպորտ

Շարապովան կհանդիպի Վոզնյացկու հետ

Շարապովան կհանդիպի Վոզնյացկու հետ

Ռուսաստանցի Մարիա Շարապովան շարունակում է հաջող ելույթներ ունենալ Հռոմում  անցկացվող Internazionali BNL d'Italia-2011 մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում  հանդիպել էր աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստուհի Բելառուսի ներկայացուցիչ 21-ամյա Վիկտորիա Ազարենկոյի հետ և հաղթել 6։4, 0։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 23 րոպե։
 
Այժմ կիսաեզրափակիչում Մարիան կհանդիպի աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի 20-ամյա դանիացի Կարոլին Վոզնյացկու հետ, որն ավելի վաղ հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Յանկովիչին՝ 6։3, 1։6, 6։3։
 
Ավստրալիայի ներկայացուցիչ Սամանտա Ստոսուրը քառորդ եզրափակիչում 6։2, 6։4 հաշվով առավելության է հասել 30-ամյա իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։
 
Եզրափակիչ դուրս գալու համար Սամանտան ուժերը կչափի  Չինաստանի ներկայացուցիչ Նա Լիի հետ, որը 6:3, 6:1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Գրետա Արնին։