Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի ակտիվացումը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պայմանավորում է բանակցությունների ընթացքից Ադրբեջանի դժգոհությամբ:
Միջազգային հանրությունն էլ, իր հերթին, վճռական պատասխան չի տալիս այս քայլերին: «Համանախագահները ձեւական հավասարություն են դնում կողմերի միջեւ, ինչն անարդար է, նույնիսկ` վնասակար. նրանք ասում են` «ոչինչ, մենք քեզ նման նաեւ մեղավոր ենք համարում հայկական կողմին»,- նշեց Կիրո Մանոյանը: Ըստ նրա` հրադադարի խախտումների հարցում միջնորդների այս թույլ մոտեցումը քաջալերում է Ադրբեջանին, որպեսզի նա շարունակի իր քաղաքականությունը:
Լրագրողների խնդրանքով Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ համշենահայերի` Ղրղզստանից Ղարաբաղ վերադառնալու պատրաստակամությանը: Դաշնակցական գործիչը նշեց, որ ողջունելի է, եթե Ղարաբաղում բնակվելու ցանկություն ունեցողների թիվը մեծանա եւ պետության կողմից նրանց աջակցություն ցուցաբերվի:
«Ցեղասպանության ժամանակ թուրքացած, իսլամացած հայերի հարցում մենք պետք է մեկ ընդհանուր կեցվածք որդեգրենք: Թեկուզ մնան իսլամ, այն մարդիկ, որոնք իրենց զգում են հայ, պետք է ողջունվեն մեր կողմից: Մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք վերաինտեգրվեն մեր հասարակությանը»,- ասաց դաշնակցական գործիչը: