կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 02:27
Արցախ

ՀՀ ՎՊ նախագահը` Արցախում

ՀՀ ՎՊ նախագահը` Արցախում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Արցախի Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը: