|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թերթի խմբագրականում կարդում ենք.
«Երբ մարդը բերանը բաց է անում` իր հակառակորդի կամ պարզապես իր չհավանած անձնավորության հասցեին ինչ-որ տհաճ բան ասելու, նա պետք է մտածի, թե որքան ժամանակ է իր այդ ասածը արդիական լինելու: Երեկ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ բաներ է ասել երկխոսության թեմայով: Սակայն նման դատողություններից հետո Կոնգրեսի առավել արմատական կողմնակիցները` որոշակի դառնությամբ, իսկ իշխանության ջատագովները` չարախնդությամբ «կռիսական» հարց են տալիս. «Բա ո՞ւր մնացին ավազակապետերը, մոնղոլները եւ հատկապես թաթարները»:
Եվ չես կարող ասել, որ այդ հարցը իմաստազուրկ է. ի՞նչ երկխոսություն ավազակների հետ` նրանց տեղը բանտում է, իսկ մոնղոլ-թաթարներինը` հավանաբար, ինչ-որ հեռավոր տափաստաններում: Իհարկե, ասածս վերաբերում է ոչ միայն առաջին նախագահին, այլեւ բոլոր մարդկանց, ովքեր հրապարակային խոսք են ասում ` նաեւ, բնականաբար, ինձ: Մանավանդ, հաշվի առնելով մեր կովկասյան տաքարյուն խառնվածքը, եկեք այնպես խոսենք, որ հետագայում նստվածք չմնա` ոչ միայն դիմացինի, այլեւ հասարակության մեջ»: