Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Մի քանի րոպեից Երեւանի Նալբանդյան փ. 106 շենքի բակում տեղի կունենա «Առանց ծառերի քաղաքն ապագա չունի» հանրային քաղաքացիական ակցիան, որի կազմակերպիչն է «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը:
«Տասնամյակներ շարունակ այստեղ գործող մանկապարտեզը, որը հայտնի է որպես ՆԳՆ մանկապարտեզ, ամիսներ առաջ քանդվել է` հերթական 16 հարկանի 2 «էլիտար» շենքեր վեր խոյացնելու նպատակով: Այս ոչ ընդարձակ բակում կառուցվելիք շենքերը հարակից շենքերի բնակիչներին զրկելու են լույսից եւ առողջ կենսամիջավայրից: Քաղաքապետարանից քաղաքացիներին գրավոր հայտնել են, որ շենքի նախագիծը համաձայնեցված չէ, սակայն արդեն փորում են հիմքը` վերացնելով տասնյակ հաստաբուն ծառեր»,- իրենց հայտարարության մեջ նշել է «Մեր քաղաքը»:
Հավելենք, որ նույն հարցով բողոքի ակցիա է անցկացվել նաեւ սույն թվականի փետրվարի 24-ին, որից հետո շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ շինարարություն իրականացնող «Ավագ շին» ՍՊԸ-ն չուներ շինարարություն իրականացնելու թույլտվություն: