Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Վաղը Հրազդան քաղաքում տեղի կունենա բողոքի ակցիա` ուղղված երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ:
Հանքավայրը, որը պատրաստվում է շահագործել չինական Fortune Oil ընկերությունը, գտնվում է Հրազդան քաղաքից 800 մետր և Հրազդան գետից 1,5 կմ հեռավորության վրա: Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, այն կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտման եւ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
«Էկոլուրը» տեղեկացնում է, որ հանքաքարի արդյունահանումը նախատեսում են սկսել 2014 թվականին` տարեկան 1,5-2 մլն տոննա արտադրողականությամբ:
Ի դեպ, բոլոր երեք հանքերը, որոնք շահագործելու է Fortune Oil-ը (Հրազդանում, Աբովյանում եւ Սվարանց գյուղում), պատկանում են ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: