Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կիրակի օրը տարածած հատուկ հայտարարությամբ մտահոգություն է հայտնել հայաստանյան տպագիր պարբերականների դեմ ներկայացված դատական հայցերի կապակցությամբ եւ պահանջել վերջ տալ թերթերը լռեցնելուն միտված դատական հայցերի պրակտիկային:
Կազմակերպությունն արձանագրել է, որ միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մամուլի դեմ 12 դատական հայց է ներկայացվել: Դրանց թվում հիշատակվում են «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ժամանակ», «Երկիր» թերթերի դեմ դատական հայցերը:
Միաժամանակ, կազմակերպությունը հայտարարել է, որ առանձնակի մտահոգության տեղիք է տալիս նաեւ թերթերից` իբրեւ փոխհատուցում պահանջվող գումարի անհամարժեք չափը, որը վտանգում է այդ պարբերականների գոյությանը ու նպաստում դրանցում ինքնագրքննադատության մթնոլորտի ձեւավորմանը:
Կազմակերպությունը գտնում է, որ մամուլի ինքնակարգավորումը Հայաստանում պետք է զարգանա, իսկ նման հայցադիմումների քննության ընթացքում «դատարանները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին»: