Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Մարտի 1-ի դեպքերի քննությունն այս ընթացքում չի դադարել և շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում»: Լավ էլի, պարոն Նիկոյան: Բուկվալնո երեք օր առաջ ասել էիք, որ դուք ձեր կարծիքն այս հարցում 15 անգամ բարձրաձայնել եք եւ 16-րդ անգամ չեք պատրաստվում նույնն անել: Իսկ ձեր կարծիքով, որքան մեզ հայտնի է, մարտի 1-ի հարցով ամեն ինչ պարզ է: Էդ դեպքում ինչո՞ւ եք այն անընդհատ պահել ձեր ու պետության ուշադրության կենտրոնում: Հա~ա, կարծես գլխի ենք ընկնում: Մարտի 1-ը, հանկարծ, անսպասելիորեն, կամա թե ակամա հայտնվել է Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սա՞ է պատճառը ձեր նոր հայտարարության:
Ի դեպ` Սերժ սարգսյանը նաև ասաց, որ եթե հարկ լինի, պետք է հրավիրել երրորդ կողմի, որ անաչառ քննություն իրականացնի: Մենք այսպես հասկացանք ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած վերջին խորհրդակցության իմաստը: Այդ երրորդ կողմը նաև Ձեզ է քննելու, պարոն Նիկոյան: Բան-ման չկա՞ ասելու այս կապակցությամբ: Չէ՞ որ, ինչպես ինքներդ եք նշում, Սերժ Սարգսյանն անձամբ իր համար խիստ կարևորել է հարցը:
Մի խոսքով` շառուփորձանքից հեռու:
Ավելի լավ է` անցնենք սպորտին: Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հանկարծահաս շախմատասիրությունը` Դուք ասում եք, որ «քաղաքական գործընթացներն, ըստ ձեզ, կշարունակեն դրական հունով ընթանալ, քանի որ շախմատ խաղալիս չպետք է մոռանալ, թե ով է ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը և ում կողքին են Հայաստանի լավագույն շախմատիստները»: Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել: Մինչև այս պահը գոնե, այդ լավագույն շախմատիստների հուշած քայլերը` «конем xоди!», միայն անելանելի վիճակների են հանգեցրել, այնքան անելանելի, որ որոշ «օգնող» շախմատիստներ նախագահի կողմից որակվել են` լեզուս էլ չի բռնում ասեմ, թե ինչ: Այնպես որ, հարգելի Նիկոյան, խորհուրդ կտայինք այս խառը ժամանակներում հեռու մնալ շախմատի թիվ 1 տախտակից: Տախտակ է, ամեն դեպքում, ի՞նչ կարևոր է, թե ինչի տախտակ:
Էդիկ Անդրեասյան