| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-04-21 06:15
            14 տարի առաջ - 2011-04-21 06:15  
         
                
            Այսօր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը և պատվիրակության քարտուղարներ Էնթոնի Աբաջյանն ու Օդեթ Բազիլը. տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
«Ես կարեւորում եմ մանավանդ իմ խորհրդարանական գործընկերների առաջին այցը, որոնց համար բավական հետաքրքիր է մոտիկից ճանաչել Լեռնային Ղարաբաղը, անմիջապես տեղում ծանոթանալ ձեր անցած ուղուն, տեղեկանալ հակամարտության կարգավորման ներկա զարգացումների մասին»,- հանդիպման ժամանակ նշել է բարոնուհի Քոքսը։
Շրիլա Ֆլավերի խոսքերով` շատ է լսել Լեռնային Ղարաբաղի մասին, մանավանդ` բարոնուհի Քոքսից, եւ անչափ ուրախ է, որ վերջապես կարող է բարեկամի աչքով տեսնել այն, ծանոթանալ արցախցիների կյանքին։
Իսկ Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Ջոն Վայթինգդեյլի խոսքով՝ ինքը մշտապես հետաքրքրվում է հետխորհրդային տարածքի հանրապետությունների կյանքով, մասնավորապես` վերջերս այդ նպատակով այցելել է Վրաստան, այս օրերին՝ Հայաստան եւ գոհ է, որ հասցրել է լինել նաեւ Լեռնային Ղարաբաղում` հնարավորություն ունենալով տեղում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։