|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ապրիլի 6-ին Արեւիկ Պետրոսյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին եւ իր մտերիմներին ցուցադրեց «Նշխարք Հայաստանից» խորագրով իր մանրանկարչական շարքը:
«Նշխարք Հայաստանից»-ը 12 մանրանկարից բաղկացած Տերունական աղոթքն է, որի յուրաքանչյուր մասնիկը նկարիչը ցանկանում էր նվիրել հայկական գաղթօջախներից որեւէ մեկին, եւ որը նվիրված էր Ցեղասպանության 100-ամյակին:
Սփյուռքի նախարարը խոստացավ, որ ապրիլի 22-ին մանրանկարները կցուցադրվեն Էջմիածնում, այնուհետեւ` Երեւանի քաղաքապետարանի ցուցասրահում, որից հետո նկարները «կմեկնեն ճանապարհորդության հայկական գաղթօջախներ, այսինքն` իրենց հասցեատերերի մոտ»:
Չնայած Հայաստանում հաճախ են խոստումները մնում օդից կախված, այնուամենայնիվ, կասկածներ չկային, որ նման նախաձեռնությունը կյանքի չի կոչվի, առավել եւս, որ Արեւիկը մանրանկարները (յուրաքանչյուրը մոտ 10.000 դոլար արժողությամբ) նվիրելու էր գաղթօջախներին:
Օրերս էլ Արեւիկ Պետրոսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը հյուրընկալվելիս կանխավ շնորհակալություն էր հայտնել Սփյուռքի նախարարին, սակայն երեկ անակնկալ իմացել է, որ նախատեսված ծրագիրը չի իրականանալու: Պատճառները հայտնի չեն: