Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Պարզվում է` ՀՀ-Թուրքիա հակամարտությունը լուծելու գործին լծված են ոչ միայն ֆուտբոլասեր դիվանագետները, այլեւ, ոչ ավել, ոչ պակաս, ՏՏ ոլորտի մասնագետները:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն այսօր կազմակերպում է կլոր սեղան` ՏՏ ոլորտի թուրք եւ հայ մասնագետների հետ հարցը քննարկելու համար:
Փորձեցինք տեղեկանալ, թե միջոցառումը բա՞ց է նաեւ լրագրողների համար: Միջոցառման կոնտակտային անձ Կամո Մայիլյանը նախ ասաց` կճշտի` արդյո՞ք ՏՏ ոլորտի մասնագետները չեն ճնշվի լրագրողների ներկայությունից, իսկ ճշտելուց հետո էլ` թե միջոցառումն ընդամենը աշխատանքային հանդիպում է լինելու եւ լուսաբանման ենթակա չէ:
Պնդմանը՝ իսկ եթե, այնուամենայնիվ, ներկա լինենք այդ միջոցառմանը, ի՞նչ է լինելու, Կ. Մայիլյանը պատասխանեց. «Դա նույնն է, ինչ իմ աշխատելու պահին գաք, նստեք իմ աշխատասենյակում»:
Շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ քննարկումներ են, որ չպետք է լուսաբանվեն: Նկատենք, որ հարցը ոչ թե որեւէ մասնավոր ընկերության ներքին խնդիրներին է վերաբերում, այլ միջպետական հակամարտության հարցին:
Իսկ ինչո՞ւ է ոչ պետական կազմակերպությունը նման հարցի շուրջ քննարկում կազմակերպում, այն էլ գաղտնի: Վատ չէր լինի, եթե Ազգային անվտանգության ծառայությունը փորձեր իմանալ: