Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը եւ համապատասխան ծառայությունների պատասխանատուները:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ օդանավակայանի վերագործարկման գործում առաջնահերթությունը անպայման պետք է տրվի որակական չափանիշների պահպանմանը՝ միջազգային պահանջներին համապատասխան: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: