կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 10:50
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Ստեփանակերտի օդանավակայանում դեռ աշխատանքներ են տարվում

ՀՐԱՊԱՐԱԿ. Ստեփանակերտի օդանավակայանում դեռ աշխատանքներ են տարվում

Մայիսի 9-ն անցավ, հունիսն էլ անցավ, սակայն Ստեփանակերտի օդանավակայանից առ այսօր ոչ մի թռիչք չի կատարվել, ոչ մի ինքնաթիռ դեռեւս վայրէջք չի կատարել Արցախի մայրաքաղաքի նորակառույց օդանավակայանում:

Ստեփանակերտում մեր թղթակիցը կապվել է Արցախի քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգան Գաբրիելյանի հետ եւ փորձել պարզել, թե ինչու է ձգձգվում անդրանիկ թռիչքը: Չէ՞ որ դեռեւս երկու ամիս առաջ մեզ հայտնել էին, որ հունիսի սկզբներին օդանավակայանի շահագործման հետ կապված հիմնական աշխատանքներն ավարտված կլինեն:

Տ. Գաբրիելյանն ասել է, որ օդանավակայանում կատարվող աշխատանքներին խանգարել են եղանակային պայմանները, հատկապես` պարբերաբար տեղացող անձրեւները: «Այսօր օդանավակայանում շարունակվում են աշխատանքները, բայց չեմ կարող ինձ վրա պատասխանատվություն վերցնել եւ աշխատանքների ավարտման հստակ ժամկետ հայտնել»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

Ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ օդանավակայանի շահագործման ժամկետի վրա ազդած լինեն հակառակորդի ագրեսիվ հայտարարությունները Արցախի օդային տարածք մտնող օդանավերը խփելու մասին, Տիգրան Գաբրիելյանը պատասխանել է, որ դա բացառվում է, դրան նշանակություն չեն տալիս: «Հենց որ հիմնական աշխատանքներն ավարտվեն, օդանավակայանը կսկսի կանոնավոր աշխատել»,- հայտնել է նա: