|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր` ժամը 10:15-ից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ հեռավորության վրա:
Ադրբեջանական օդուժի կողմից Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի արձանագրվել:
ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ. հայտնում են ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից: