Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մեր թերթի ապրիլի 9-ի համարի` «Արզաքանցյանից քաշվածները» հոդվածում անդրադարձել էինք գործարար պատգամավորին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության կողմից խաղող մթերելու եւ պայմանագրերը խախտելու մասին գյուղացիների բողոքներին:
«Գրեյթ Վելլի» ընկերության ներկայացուցիչն էլ օրերս հայտարարել էր, թե արդեն մի քանի օր է, ինչ սկսել են պարտքերը մարել:
Զանգահարեցինք մեզ հետ զրուցած գյուղացիներին` ճշտելու, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այդ տեղեկատվությունը: Պարզվեց, որ կոնկրետ Արարատի մարզի Նորաբաց գյուղում վճարել են միայն 70-ամյա տիկին Ժենյայի պարտքը` 220 հազար դրամը (նրա լուսանկարը տպագրված էր թերթում): Կանչել են գրասենյակ, հետո փոխել ժամադրավայրը եւ գյուղի հրապարակում հանդիսավորությամբ տվել գումարը: Իսկ մյուս գյուղացիները դեռ սպասում են…
Մեր թերթը պատրաստակամություն է հայտնում՝ հերթով տպագրել բոլոր գյուղացիների նկարները, եթե դա կնպաստի նրանց նկատմամբ պատգամավորի պարտականությունների կատարմանը։