Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Այսօր Մայրության եւ գեղեցկության տոնն է, այդ առթիվ շնորհավորում ենք բոլոր կանանց եւ աղջիկներին:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ հետեւում ենք թողել մի շարք բացասական երեւույթներ, օրինակ` դեռ երեխա չունեցող ամուսնացած կնոջ դերն այլեւս երկրորդական չէ:
«Հայ կինը հնում ազատություն է ստացել այն ժամանակ, երբ երեխա է ունեցել, եւ որքան շատ երեխա է ունեցել, այնքան իրավունքներն ավելացել են: Այսինքն` մայրության պաշտամունք է եղել»,- ասաց հոգեբանը:
Իսկ ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը նշեց, որ նախկինում կային տներ, որտեղ շուրջ 20 օրորոց էր օրորվում, այսինքն` 20 տեգոր կին էին միասին հաշտ ապրում, իսկ այժմ... «Հիմա նույնիսկ 2 տեգոր կին իրար հետ յոլա չեն գնում»,- ասաց Նահապետյանը:
Նա նաեւ նշեց, որ եթե, օրինակ, ասում են «Շողիկենց տունը չգիտեմ ինչ», ուրեմն այդ տանից աղջիկ տանել պետք չէ, քանի որ ծուխը ճանաչում են կնոջ անունով: