կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-06 18:39
Հասարակություն

Աշոտյանը շնորհավորել է կանանց

Աշոտյանը շնորհավորել է կանանց
Ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել հայ կանանց:



«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ` մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործություն ու հավերժությունը:
...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատև սեր ու երջանկություն:

Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս»: