|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սոցիալական ցանցում ծանոթությունը ողբերգությամբ է ավարտվել Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում ապրող 15-ամյա Բ. Ա.-ի համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta թերթը՝ Բուրսա քաղաքի տներից մեկում վիճաբանության վերաբերյալ ահազանգով ժամանած ոստիկանները հայտնաբերել են ծեծված 15-ամյա Բ.Ա.-ին։ Աղջիկը նրանց պատմել է, որ 10 օր առաջ եկել է Բուրսա՝ հանդիպելու ընկերներից մեկի հետ, սակայն հանդիպումը չի ստացվել։
Բուրսայի այգիներից մեկում նրան են մոտեցել 3 հոգի եւ զգուշացրել, որ այգում վատ տղաներ կան, որոնք կարող են վնասել իրեն:Անծանոթներն աղջակն հրավիրել են իրենց տուն, որտեղ նրան բռնությամբ պահել են 9 օր եւ ստիպել սեռական հարաբերությունների մեջ մտնել 60 հոգու հետ։
Ոստիկանությունը բռնաբարության մեղադրանքով մի շարք անձանց է բերման ենթարկել։