կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-31 01:20
Սպորտ

Մայամիի մրցաշար

Մայամիի մրցաշար

Չորրորդ փուլում Կիմ Կլիյստերսը 3 սեթերի արդյունքում` 7:6 (7:4), 3:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է Աննա Իվանովիչին։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Կլիյստերսը ուժերը կչափի Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկոյի հետ։

Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը հեշտությամբ առավելության է հասել Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ՝ 6։1, 6։2։ Քառորդ եզրափակiչում նա կհանդիպի Տոմաշ Բերդիխի հետ։

Մարիա Շարապովան դժվարությամբ կարողացել է դուրս գալ հաջորդ փուլ։ 3 սեթերի արդյունքում` 3:6, 7:6 (8:6), 7:6 (7:5) հաշվով հաղթել է Ալեքսանդրա Դուլգերուին։ Հանդիպումը տևել է 3 ժամ 28 րոպե։ Կիսաեզրափակiչում Շարապովայի հակառակորդը կլինի Անդրեա Պետկովիչը։

Նովակ Ջոկովիչը 6։3, 6։2 հաշվով առավելության է հասել Վիկտոր Տրոիցկիի նկատմամբ։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը ուժերը կչափի Կևին Անդերսոնի հետ։