կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-29 22:55
Սպորտ

Մայամիի մրցաշար

Մայամիի մրցաշար

Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, իսպանացի Ռաֆայել Նադալը հեշտությամբ կարողացել է առավելության հասնել իր հայրենակից Ֆելասիանո Լոպեսի նկատմամբ 2 սեթերի արդյունքում՝ 6։3, 6։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։

Երրորդ փուլում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2 սեթերում` 7։6, 6։4 հաշվով առավելության է հասել արգենտինացի Խուան Մոնակայի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 44 րոպե։ Հաջորդ փուլում Ռոջերը ուժերը կչափի բելգիացի Օլիվիե Ռոխոսի հետ, ով ավելի վաղ` 6։1, 3։6, 3։6 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Միխայիլ Յուժնիի նկատմամբ։

Մայամիի մրցաշարի կրկնակի հաղթող (2005-2006թթ.), աշխարհի նախկին ուժեղագույն թենիսիստուհի ռուսաստանցի Մարիա Շարապովան դարձել է Sony Ericsson Open-2011-ի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը։ Երկուշաբթի օրը Շարապովան 6։4,6։1 հաշվով առավելության է հասել Ավստրալիայի ներկայացուցիչ Սամանտա Ստոսուրի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 21 րոպե։ Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու համար Մարիան ուժերը կչափի ռումինացի Ալեքսանդրա Դուլգերուի հետ։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 4.500.000 դոլար է։