Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Մարտի 16-ին Երևանի ավագանին որոշեց, որ ապրիլի 1-ից մայրաքաղաքի մանկապարտեզները կգործեն անվճար:
Լոռու մարզում նման բան չի լինի, համայնքի բյուջեն այդ հնարավորությունը չունի, համենայն դեպս` առաջիկա տարիների ընթացքում:
«Երևանի բյուջեն իր ծավալներով թույլ է տալիս նման որոշում կայացնել,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:- Քանի որ մենք երկրաշարժի գոտում ենք, բազմաթիվ ծառացած խնդիրներ ունենք` կապված նախադպրոցական ցանցի վերականգնման և պահպանման հետ»:
Նա անհամեմատելի է համարում մայրաքաղաքի և Վանաձորի բյուջեները, բացի այդ, ըստ նրա, անհամեմատելի ցածր են նաև Վանաձորում սահմանված վարձավճարները. «Թող յուրաքանչյուր ծնող նստի և հաշվարկի. 3500-5000 դրամով մեկ ամիս կարո՞ղ է պահել իր երեխային, հոգալ նրա սննդի և մնացած հարցերը: Իհարկե` ոչ: Սա ուղղակի սիմվոլիկ գումար է, կաթիլի նման մի բան, որի բացակայությունն էլ, մեր բյուջեի սուղ հնարավորությունների պարագայում, ինչ խոսք, տեսանելի կլինի»:
Այնպես որ` վանաձորցի ծնողները պետք է համակերպվեն. առաջիկայում վարձավճարների վերացման մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ հնարավոր է ավելանան:
Տեղեկացնենք, որ Վանաձորում գործում է համայնքային ենթակայության 20 նախակրթական հաստատություն, ուր հաճախում է 1700-ից ավել երեխա: