|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հադրութի զորամասում մարտի 21-ի լույս 22-ի գիշերը ժամկետային զինծառայող Ժիրայր Մինասյանը գնդացրով կրակել է իր վրա եւ վիրավորվել: Վնասվել է զինվորի հոնքից վեր հատվածը, նա գտնվում է Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Ըստ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի` զինծառայողի վիճակը ծանր է, սակայն կա դրական դինամիկա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հոդվածով:
Ժիրայր Մինասյանը ծնվել է 1992 թվականին, զորակոչվել է Մասիսի զինկոմիսարիատից: