Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ նիստի աշխատանքների ավարտից մոտ մեկ ժամ առաջ դահլիճում կորեացի հյուրեր կային` Կորեա-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկզբում ողջունեց նրանց, հետո անցավ որոշ օրինագծերի քվեարկությանը: Քվեարկվեց եւ 85 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Վիկտոր Դալլաքյանի առաջարկած` մանկապղծության մասին օրինագիծը, ապա` քվեարկության դրվեց «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Օրինագծի վերաբերյալ վարման կարգով ձայն խնդրող ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը թափահարեց ձեռքը, իսկ այդ պահին դահլիճից հեռացող կորեացիներին թվաց, թե նա իրենց ցտեսություն է մաղթում: Ի պատասխան կորեացիներն էլ սկսեցին թափահարել ձեռքերը:
Իրավիճակը փրկեց Հովիկ Աբրահամյանը, ով նույնպես սկսեց թափահարել ձեռքը` good bye, good bye ասելով: Պատգամավորները սկսեցին ծիծաղել:
Այնուհանդերձ, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու «Հավաքների ազատության մասին» օրինագծի առաջին ընթերցմանը, քանի որ առաջարկներ է ներկայացրել և սպասում է դրանց ճակատագրին:
Հովիկ Աբրահամյանը, որի «ուրախ տրամադրությունը» շարունակվում էր, արձագանքեց. «Միգուցե կողմը ճի՞շտ կլիներ»: Կատակեց նաեւ Վահան Հովհաննիսյանը. «Գուցե ճիշտ կլիներ, բայց արդեն ասել եմ»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: