|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Անվանի բռնցքամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի համակիր, քաղբանտարկյալ Սամսոն Խաչատրյանի ազատ արձակելու կոչով հանդես են գալիս ոչ միայն հայտնի բռնցքամարտիկներ, այլեւ այլ մարզաձեւերի հայտնի ներկայացուցիչներ:
«Վերջերս մեր հասարակությունը մի տեսակ անտարբեր է դարձել. աչքի առաջ մարդ են ծեծում, հանցագործություն են կատարում` ոչ մեկը չի միջամտում: Մենք` սպորտսմեններս, նման դեպքերում իրավունք չունենք ու չենք կարող անտարբեր մնալ: Սամսոնը հենց այդ անտարբերությունը չհանդուրժելու համար է այսօր ձերբակալված: Ընդ որում` այսօր էլ դեռ բանտում են հասարակական այդ անտարբերությունը չհանդուրժող Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ մյուս տղանները»,- մեր թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, նշել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանը: