|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել: Մարզպետի ընդունարանից հայտնեցին, որ Խաչատրյանը երեկ աշխատանքի չի եկել: Թե ինչո՞ւ դժվարացան ասել:
«Բուժվում եմ». աշխատանքի չգնալու պատճառը մեզ հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը չվերադառնա արձակուրդից: «Սուրիկ Խաչատրյանը գտնվում է բուժման մեջ»,-մեր հարցին «պատասխանեց» Պողոսյանը:
Սյունիքի մարզպետը վարչապետի որոշմամբ արձակուրդ էր մեկնել հունիսի 6-ին: Նույն որոշմամբ նախատեսվում էր, որ մարզպետն արձակուրդում է լինելու մինչև հունիսի 20-ը: Մինչ արձակուրդ մեկնելը մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման էր ենթարկվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: