Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Սիրիայի Դարաա քաղաքի Օմարի մզկիթի հարեւանությամբ երեկ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 17 մարդ է զոհվել: Սիրիացիները տեղի ունեցածը ցեղասպանություն են անվանում:
Facebook-ում ընդդիմադիր ակտիվիստներից մեկը տեսագրություն է տեղադրել, որտեղ պատկերված են կանայք եւ երեխաներ, ովքեր բղավում են. «Օգնեցեք մեզ, նրանք սպանդ են իրականացնում մեր նկատմամբ»:
Օմարի մզկիթը վերածվել է հիվանդանոցի, ուր հարյուրավոր վիրավորներ են գալիս: Քաղաքում լսվում են «Ինչպե՞ս ես եղբորդ սպանում» եւ այլ բացականչություններ. տեղեկացնում են արաբական ԶԼՄ-ները:
Ընդդիմադիր ուժերը տեղեկացնում են, որ նոր ցույցեր են տեղի ունենում Հալեպում:
1963 թվականից Սիրիան ղեկավարում է «Բաաթ» կուսակցությունը: Քաղաքական ազատությունը երկրում խիստ սահմանափակ է: