Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Աշխարհի 2-րդ ուժեղագույն թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2 սեթերի արդյունքում 7:6(4), 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ռայան Հարիսոնի նկատմամբ։ Կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու համար նա ուժերը կչափի իր հայրենակից Ստանիսլաս Վավչինկայի հետ, ով 3:6, 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Բերդիխին։
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեշտությամբ հաղթանակ տոնեց իր հայրենակից Վիկտոր Տրոիցկիի նկատմամբ: Նա սեթերի արդյունքում 6։0,6։1 հաշվով ջախջախեց հակառակորդին։ Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը կմրցի Ռիշար Գասկեի հետ, ով 6:3, 7:6(7:5) առավելության է հասել ամերիկացի Էնդի Ռոդիկի նկատմամբ։
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, իսպանացի Ռաֆայել Նադալը 2 սեթերի արդյունքում հաղթել է հնդիկ Սոմդև Դեվարմանին։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցն է խորվաթ Իվո Կարլովիչը։